Պիքսելային դիմահարդարում կամ ինչպե՞ս վերածվել համակարգչային խաղի հերոսուհու (տեսանյութ)

18:45   25 մայիսի, 2016

Դիմահարդարման ուսուցողական տեսանյութերի սիրահարները, հաստատ, ծանոթ կլինեն Promise Tamang անունով դիմահարդարին, որը  YouTube սոցիալական ցանցի իր էջում պարբերաբար ներկայացնում է make up կերպարանափոխությունների տեսանյութեր։

Ինքնուս դիմահարդարը հաճախ է տեղադրում տեսանյութեր, որտեղ ցուցադրում է՝ ինչպես վերածվել այս կամ այն հայտնի մարդուն կամ մուլտհերոսի կերպարին։ Այս անգամ տաղանդավոր աղջիկը որոշել է ներկայացնել մի ուսուցողական հոլովակ, որտեղ պիքսելային դիմահարդարման միջոցով  իրեն նմանեցնել է համակարգչային խաղերի հերոսոուհու։

Արդյունքն, իսկապես, կապշեցնի ձեզ։

Promise-ի անհավանական կերապարաափոխությանը կարող եք հետեւել տեսանյութում։

Պատրաստեց Սյունե Առաքելյանը  



© NEWS.am STYLE