Դմիտրի Շեպելեւը՝ ժաննա Ֆրիսկեի մասին. Գոմաղբի կույտից հիասքանչ ծաղիկ է աճել

17:31   25 մայիսի, 2016

Մինչ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողները ոստիկանությունում ցուցմունք են տալիս նրա անհետացած միլիոնների մասին, հանրահայտ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւը պատմել է որդու՝ Պլատոնի, նաեւ նրա մոր՝ Ժաննա Ֆրիսկեի մասին:

«Ինձ համար շատ կարեւոր են բարությունը, ողջամտությունը, քաղաքավարությունը, հանգստությունը, մեծահոգությունը, առատաձեռնությունը, թեթեւությունն ու հումորը. հույս ունեմ՝  որդիս էլ ժամանակի ընթացքում նույնը կմտածի: Ես ձգտում են նրա հետ ինձ հենց այդպես պահել: Շրջապատում ես բոլորին արգելել եմ որդուս ներկայությամբ ձայն բարձրացնել, անպատիվ բառեր ասել: Երբ Պլատոնի մայրը փոքր էր, մի ժամանակ նա բառացիորեն ապրում էր գիշերօթիկ մանկապարտեզում՝ երկու ողջ ու առողջ ծնողները նրան տուն էին տանում միայն հանգստյան օրերին: Իսկ ամբողջ շաբաթը նա մանկապարտեզում մենակ էր մնում: Թվում է, թե ի՞նչ կարող էր դրանից ստացվել: Բայց այդ գոմաղբի կույտից սքանչելի ծաղիկ աճեց: Դե արի ու հասկացիր, թե ինչը կփչացնի երեխային, իսկ ինչը՝ոչ », մեջբերում է Շեպելեւին Grazia ամսագիրը:

Ժաննայի մասին շոումենը ձգտում է ամեն օր պատմել Պլատոնին:

«Սա շատ նուրբ թեմա է իմ ու մեր ընտանիքի համար: Ես ժամերով խորհրդակցել եմ հոգեբանների հետ՝ քննարկելով, թե ինչ անեմ ու ինչ ասեմ, երբ գա ժամանակը: Բայց կարեւորը, որ ես Պլատոնին ամեն օր պատմում եմ մոր մասին՝ նրա սովորությունների, նրա սիրելի վայրերի, մինչեւ նրա ծնվելը մեր կյանքի՝ մի խոսքով ամեն ինչի մասին: Մենք միասին ենք ընտրել Ժաննայի այն լուսանկարները, որոնք հիմա դրված են մեր բնակարանում»,- նշել է Շեպելեւը: 



© NEWS.am STYLE