Մայքլ Ջեքսոնի դուստրը դաջվածք է արել հոր հիշատակին

18:24   25 մայիսի, 2016

Մայքլ Ջեքսոնի դուստր Փերիսը հոր հիշատակին դաջվածք է արել: 18-ամյա աղջիկը ձեռքին դաջել է հոր «Dangerous» (1991թ. ) ալբոմի շապիկից մի հատվածի պատկերը:

Instagram-ում հայտնված լուսանկարի տակ աղջիկը մեջբերել է Ջեքսոնի բառերը.

«Կյանքի իմաստը արտահայտվում է նրա յուրաքանչյուր վայրկյանում: Այն ներկա է մեր աշխարհում գոյություն ունեցող անվերջանալի ձեւերի ու երեւույթների մեջ»,- գրել է աղջիկը։

Մայքլ Ջեքսոնը մահացել է, երբ Փերիսը 11 տարեկան էր:

Փերիսը նաեւ բաժանորդներին կոչ է արել հիշել իրենց արմատների մասին ու հպարտանալ իրենց հայրենիքով: 



© NEWS.am STYLE