Սիրուշոյի երկրորդ երեխայի ծննդից հետո հրապարակված առաջին լուսանկարը

18:03   25 մայիսի, 2016

Մայիսի 19-ին համացանցում լուրեր տարածվեցին, որ ծնվել է Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի երկրորդ երեխան։ Այսօր երգչուհին երկրորդ երեխայի ծննդից հետո առաջին անգամ նոր լուսանկար է հրապարակել սոցցանցերի իր էջերում։

Լուսանկարը հեռուստաընկերությունների պրոֆիլակտիկ աշխատանքների մասին ազդարարող պատկերն է, որը երգչուհին հրապարակել էր նաեւ առաջին փոքրիկի՝ Ռոբերտի ծննդյան օրերին։

Կարելի է ենթադրել՝ երգչուհին ակնարկել է, որ որոշ ժամանակով ավելի պասիվ կլինի սոցցանցերում։ 



© NEWS.am STYLE