Բարի գալուստ ընտանիք. Ռոբ Քարդաշյանի ընկերուհին կնկարահանվի Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուում

11:32   26 մայիսի, 2016

Ռոբ Քարդաշյանի ընկերուհի Բլեք Չայնան կնկարահանվի Keeping Up With The Kardashians ռիելիթի շոուում: 28-ամյա պարուհուն տեսել են քալիֆորնիական ստուդիա մտնելիս, որտեղ նկարահանվում է Քարդաշյան-Ջեններ գերդաստանի ռեալիթի շոուն:

Ռոբ Քարդաշյանի ապագա կինը ստուդիա էր եկել ոչ թե մենակ, այլ երեք տարեկան որդու ՝ Քինգ Քահիրոյի հետ:

Նշենք, որ Չայնան արդեն մի քանի անգամ մասնակցել է շոուին 2014-ին, երբ դեռ Քիմի ընկերուհին էր: Այդ ժամանակ Չայնային երկխոսության համար նույնիսկ երկու բառ բաժին չէր հասել, աղջիկը պարզապես Քիմին ցույց էր տալիս, թե ինչպես է պետք պարել ձողի վրա:

Հիմա ըստ երեւույթին Քիմը Չայնային ավելի շատ եթերային ժամանակ կտրամադրի, չէ՞ որ նա ի վերջո Ռոբ Քարդաշյանի ապագա երեխայի մայրն է:

Հիշեցնենք, որ Չայնան ու Ռոբը մտադիր են ամուսնանալ այս ամռան վերջին որեւէ արեւադարձային կղզում: Հանդիսությունը նկարահանվելու է զույգի ռեալիթի շոուի համար:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարներ՝ X17Online, AKM-GSI, Xposure



© NEWS.am STYLE