Հմայիչ Քորթնի Քարդաշյանին տեսել են Լոս Անջելեսում

11:02   26 մայիսի, 2016

Քիմ Քարդաշյանի ավագ քրոջը՝ Քորթնիին, տեսել են Լոս Անջելեսում զբոսնելիս: Քիմի ավագ քրոջը ընկերակցում էր նրա որդին՝ Մեյսոնը:

37-ամյա Քորթնին մեծ ակնոցով էր ու վանդակավոր վերնաշապիկով:

Քորթնին վեց տարեկան Մեյսոնին նկարչության դասի էր տանում

Նշենք, որ Քորթնին բաժանվել է իր բոյֆրենդից, իր երեք երեխաների հայր Սքոթ Դիսիքից, երբ իմացել է նրա դավաճանության մասին։

Ինչ վերաբերում է Սքոթին, ապա օրերս Քորթնի Քարդաշյանի նախկին բոյֆրենդի տունը Լոս Անջելեսում թալանել են: Մինչ Սքոթը Կաննում էր, ինչ -որ մեկը նրա տուն էր մտել ու տարել կանխիկ գումար նաեւ ոսկերչական զադեր ու թանկարժեք ժամացույցներ: 32-ամյա Սքոթից գողացել են 48 հազար դոլար արժողության ժամացույց ու Rolex Yacht-Master II ժամացույց, որը 32 հազար դոլար արժե:

Ոստիկանությունը վստահեցնում է, որ դուռը ջարդելու հետքեր չկան, ու որ կողոպուտը կարող էր անել Սքոթի ծանոթների մեկը, որը հոյակապ ծանոթ էր նաեւ նրա տանը:


Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ X17Online, AKM-GSI, Xposure



© NEWS.am STYLE