60-ամյա Մել Գիբսոնին տեսել են 25-ամյա ընկերուհու հետ Լոս Անջելեսում

15:10   26 մայիսի, 2016

Մենք նրանց տեսել ենք Կաննի կինոփառատոնի փակման ժամանակ, երբ կարմիր գորգուղով անցնելիս 60-ամյա Մել Գիբսոնն ու նրա 25-ամյա ընկերուհի Ռոզալինդ Ռոսը ուղղակի փայլեցին:

Այդ ժամանակ Մելը հոյակապ տրամադրություն ուներ ու աջուձախ ժպտում էր:

Նրա տրամադրությունը ամենեւին չէր փոխվել, երբ երջանիկ զույգին անուղղելի պապարացիները «բռնացրել էին» Լոս Անջելեսում:

Զույգը Կաննից Ամերիկա է վերադարձել ու նույնիսկ երկարատեւ թռիչքը չէր ազդել սիրահարների տամադրության վրա։ Նրանք օդանավակայանում սիրալիր թույլ էին տալիս, որ լրագրողները լուսանկարեն իրենց:

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարներ՝ Splash  



© NEWS.am STYLE