Էմբեր Հերդը ապահարզան է պահանջել Ջոնի Դեպից

09:43   26 մայիսի, 2016

Կարճ տեւեց... 30-ամյա Էմբեր Հերդը ապահարզան է պահանջել 52-ամյա Ջոնի Դեպից:

TMZ-ը հայտնում է, որ Դեպի մայրը մահացել է մայիսի 20-ին, եւ ուղիղ երկու օր անց դերասանուհին ապահարզան է պահանջել՝ նույնիսկ նախօրոք չքննարկելով դա Ջոնիի հետ:

Էմբերը, որը Դեպի հետ ամուսնացած է անցած տարվա փետրվարից, ապահարզանի համար դիմում է ներկայացրել «անհաշտելի տարաձայնությունների» պատճառով:

Ըստ աղբյուրի՝ զույգը ամուսնական պայմանագիր չի կնքել, այնպես որ դերասանի 400 միլիոնանոց կարողության բաժանման հարց օրակարգում կարծես թե չկա (ի դեպ, Դեպը նաեւ սեփական կղզի ունի Բահամյան կղզիներում)։

Նշում են, որ Դեպը Հերդի դիմումին պատասխանել է իր դատապաշտպան Լաուրա Վասերի միջոցով. դերասանը խնդրել է դատավորին Հերդին ապահարզան չտալ:



© NEWS.am STYLE