Ռեփեր T.I–ի համերգը ավարտվել է հրաձգությամբ. կան տուժածներ

09:51   26 մայիսի, 2016

Հերթական ռեփ համերգը ավարտվել է հրաձգությամբ: Նյու Յորքում Irving Plaza դահլիճում, ռեփեր T.I.–ի համերգի ժամանակ զանգվածային տագնապ է սկսվել այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը սկսել է կրակել:

Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել փոխհրաձգության պատճառը, բայց ոստիկանությունն ու շտապ օգնությունը միանգամից ժամանել են դեպքի վայր:

Այս պահի դրությամբ հայտնի է չորս տուժածների (երկուսը կին են) ու մեկ սպանվածի մասին:


Առայժմ համացանցում հայտնվել են համերգից լուսանկարներ ու տեսագրություն (հրաձգությունից հետո):

Աղբյուր՝ TMZ



© NEWS.am STYLE