Միշոյի կինը՝ ամերիկյան հայտնի ռեփերի եւ հաղորդավարի հետ

10:54   26 մայիսի, 2016

Ռեփեր Միշոյի կինը՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը, շարունակում է զարմացնել իր երկրպագուներին։ Գեղեցկուհին բավականին հաճախ է Instagram-ում հրապարակում նոր լուսանկարներ հայտնի մարդկանց հետ։ Ամիսներ առաջ Սոնան, որն այժմ ԱՄՆ-ում է, լուսանկարվել էր աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլիի հոր՝ հայտնի արտիստ Ջոն Վոյթի, ապա հեռուստաաստղ Փերիս Հիլթոնի հետ։

Այնուհետեւ գեղեցկուհին հայտնել էր, որ աշխարհահռչակ հաղորդավար, «Larry King Live», «Politicking with Larry King» եւ մի շարք այլ շոուների հեղինակ Լարի Քինգը իրեն աշխատանք է առաջարկել նոր նախագծի շրջանակում։

Բայց հայտնիների հետ արված լուսանկարները այսքանով չեն սահմանափակվել։ Այս անգամ հմայիչ Սոնային ընկերակցել են ամերիկյան հայտնի ռեփեր, գործարար Master P-ին եւ քաղաքացիական իրավունքների համար պայքարող ակտիվիստ, ռադիո եւ հեռուստահաղորդավար Ալ (Ալֆրեդ) Շարփթոնի հետ։

 



© NEWS.am STYLE