Քայլի Ջենները ցուցադրել է մարմինը

12:31   26 մայիսի, 2016

Քայլի Ջենները կարծես թե այդքան էլ չի տանջվում ռեփեր Թայգայից բաժանվելուց հետո: Ինչպես գիտեք, 18-ամյա հեռուստաաստղը հանդիպում է 22-ամյա կանադացի ռեփեր PartyNextDoor–ի հետ:

Սակայն մոտ կանգնած աղբյուրների խոսքով Քիմ Քարդաշյանի քույրիկը դա հատուկ է անում՝ նախկին բոյֆրենդին զայրացնելու համար:

Ի դեպ, վերջինը հերքում է, որ սիրային հարաբերությունների մեջ է բրիտանուհի մոդել Դեմի Ռոուզի հետ:

Սակայն Քայլին կարծես թե չպետք է այսքան հանգիստ լիներ, քանի որ ամբողջ նախորդ շաբաթ նա անհանգիստ սպասում էր համացանցում ռեփերի հետ իր սեքս տեսագրության հնարավոր հրապարակմանը:

Այնուամենայնիվ աղջիկը որոշել է Snapchat–ում պարծենալ իր կորսետով (ի դեպ Դիտա ֆոն Թիզի ոճով)՝ ըստ երեւույթին իր նախկին բոյֆրենդին ակնարկելով, թե ինչ է նա կորցրել:

Հիշեցնենք, որ Հոլիվուդը Քիմ Քարդաշյանին 100 մլն դոլար է առաջարկել, որպեսզի Քարդաշյան- Ջեններ գերդաստաանի ռիելիթի շոուն ֆիլմի վերածի: 



© NEWS.am STYLE