Քիմ Քարդաշյանը՝ Range Rover–ի ղեկին

13:05   26 մայիսի, 2016

Քիմ Քարդաշյանին պապարացիները լուսանկարել են այն պահին, երբ նա դուրս էր գալիս գործնական հանդիպումից:

Շատ հնարավոր է, որ Քիմը բանակցում էր այն հոլիվուդյան ընկերության ներկայացուցիչների հետ, որն ուզում է էկրանավորել Քարդաշյան գերդաստանի KUWTK ռիելիթի շոուն:

Նշենք, որ Քիմին էկրանավորման համար 100 մլն դոլար են առաջարկում:

Ենթադրվում է, որ ֆիլմը նկարահանելու են Նյու Յորքում ու Լոս Անջելեսում։

Մինչ այդ Քիմը քրոջ՝ Քորթնիի հետ զրույցի ժամանակ հայտնել էր, որ արդեն չորս տարի է տան համար գնումներ չի արել (չնայած լրագրողները անցած տարվա լուսանկար են գտել, որտեղ երեւում է, թե ինչպես է Քիմը ընտանիքի հետ միասին Կալաբասասի խանութներից մեկում գնումներ անում)։

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Splash



© NEWS.am STYLE