55-ամյա Անտոնիո Բանդերասը ներկայացրել է հագուստի իր առաջին հավաքածուն Selected ապրանքանիշի համար

15:40   26 մայիսի, 2016

55-ամյա Անտոնիո Բանդերասը ներկայացրել է հագուստի իր առաջին հավաքածուն Selected ապրանքանիշի համար, գրում է WWD–ը: Հանրահայտ դերասանը նորաձեւության աշխարհ մուտք գործելու նպատակով հատուկ դասընթացներ են անցել Central Saint Martins արթ քոլեջում:

Դերասանի ստեղծած հագուստի գները տատանվում են 26 դոլարից (մարզական վերնաշապիկի համար) մինչեւ 485 դոլար (կաշվե բաճկոնի համար)։

Բանդերասը ստեղծել է մոտ 30 մոդել, այդ թվում կաշվե բաճկոներ, վերարկուներ, ջինսե տաբատներ, բլեյզերներ՝ ամեն ինչ դերասանի ոճով, որը խոստովանում է որ ինքը միայն այդպիսի հագուստ է նախընտրում:

Բանդերասի հավաքածուն վաճառքում կհայտնվի արդեն այս տարվա օգոստոսից:

Անտոնիոն մտադիր է եւս մեկ հավաքածու ստեղծել Selected ապրանքանիշի համար:



© NEWS.am STYLE