Plus-size մոդել Էշլի Գրեմը լողազգեստների Swimsuitsforall հավաքածու է ստեղծել

16:14   26 մայիսի, 2016

Մեգահանրահայտ դարձած 28-ամյա plus-size մոդել Էշլի Գրեմը լողազգեստների Swimsuitsforall հավաքածու է ստեղծել ճոխ կազմվածքով կանանց համար: Նոր հավաքածուի լողազգեստները արդեն հայտնվել են վաճառքում:

Գները սկսվում են 79 դոլարից ու հասնում 398 դոլարի:

Elle-ը գրում է, որ Էշլի Գրեմի հավաքածուի մեջ կան թե վառ բաց բիկինիներ, թե ավելի համեստ տարբերակներով լողազգեստներ:

Նշենք, որ Էշլի Գրեմը հանրահայտ է դարձել Sports Illustrated ամսագրի համար նկարահանվելուց հետո: Լողազգեստների հավաքածուից բացի մոդելը նաեւ պայմանագիր է կնքել Dressbarn ընկերության հետ, որի համար մտադիր է զգեստների հավաքածու ստեղծել:

Էշլին համագործակցում է նաեւ Addition Elle ապրանքանիշի հետ, որի ղեկավարությամբ ստեղծում է ներքնազգեստի դիզայն:



© NEWS.am STYLE