Աստղային ոճ. Թեյլոր Լոթներ (ֆոտո)

18:02   26 մայիսի, 2016

Թեեւ «Մթնշաղ» ֆիլմի աստղը Ռոբերտ Փաթինսոնն է, նույնիսկ նրա երկրպագուհիները չեն կարող ժխտել այն փաստը, որը ֆիլմի ամենագեղեցիկ մարմնի տերը Ջեյկոբին մարմնավորող Թեյլոր Լոթներն է։

Երիտասարդ դերասանը ֆիլմաշխարհում հայտնվել է վաղ հասակից, սակայն փառքն ու հաջողությունը նրան, հատկապես, ժպտացին վամպիրների եւ մարդագայլերի մասին պատմող «Մթնշաղ» ֆիլմից հետո։

Լոթները գրավում է հազարավոր սրտեր ոչ միայն իր մարզված մարմնի, այլեւ այցեքարտ դարձած ժպիտի եւ դեռահասների կողմից սիրված ոճի շնորհիվ։

Հմայիչ դերասանին կարելի է տեսնել թե էլեգանտ կոստյումներով, թե ջինսերով, թե վերնաշապիկներով, թե մարմինն ընդգծող կիպ շապիկներով եւ թե իր սիրելի կաշվե բաճկոններով։

Թեյլոր Լոթների ոճին անդրադարձել ենք մեր այսօրվա խորագրում։

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE