«Գանգրահեր Սյուն» ֆիլմի աստղը հաղթել է ամերիկյան «Ձայնը» հեռուստանախագծում

16:38   26 մայիսի, 2016

Էլիսոն  Փորթերը 1991-ին փոքրիկ աղջիկ էր, երբ աշխարհահռչակ դարձավ «Գանգրահեր Սյուն» ֆիլմի թողարկումից հետո: Հետո Էլիսոնը, արդեն հասուն կյանքում, բուժվել է հարբեցողությունից, իսկ ահա երկու օր առաջ նա փայլուն շրջադարձ է կատարել իր կյանքում՝ դառնալով ամերիկյան «Ձայնը» հեռուստանախագծի տասներորդ եթերաաշրջանի հաղթողը:

Երեկ, զբաղված լինելով Քիմ Քարդաշյանով, մեր ուշադրությունից վրիպել էր այդ փաստը, բայց կարծում ենք, որ դրան պետք է անդրադառնալ ու նշել, որ Էլիսոնը երգում էր Քրիստինա Ագիլերայի թիմում:

34-ամյա աղջիկը հայտնի է հանդիսատեսին «Գանգրահեր Սյուն» ֆիլմում իր միակ դերակատարումով:

«Նույնիսկ ամենախելագար երազանքները կարող են իրականանալ:Պարզապես լսեք ձեր սրտի ձայնը: Երբեք մի հանձնվեք: Երբեք թույլ մի տվեք, որ ինչ- որ մեկն ասի, որ դուք դա չեք կարող: Դուք կարո՛ղ եք: Ես անքան վախեր եմ հաղթահարել: Իմ բոլոր վախերը»,- մեկնաբանել է իր հաղթանակը Փորթերը:

Շոուի եզրափակիչ մասում նա կատարել է իր հեղինակած երգը, որը կոչվում է Down That Road:

Աղբյուր՝  Daily Mail



© NEWS.am STYLE