Կիսամերկ Ռիհաննան ցնցել է իր չափազանց բաց զգեստով

17:11   26 մայիսի, 2016

Ռիհաննան մեզ մի քանի օր առաջ Լաս Վեգասում Billboard Music Awards–ի կարմիր գորգուղու վրա ուրախացրեց իր փայլուն տեսքով, հետո համանուն մրցանակաբաշխության ընթացքում՝ ներկայացնելով իր Love On The Brain նոր երգը:


Դրանից հետո Ռիրին արագ վերադարձավ Նյու Յորք, եւ ընդամենը մեկ օր անց համացանցում հայտնվեց նրա ակնոցների նոր հավաքածուն, որը Dior նորաձեւության տան համար էր ստեղծել:

Իսկ երեկ երեկոյան Ռիհաննան հաճելիորեն ցնցեց բոլորին՝ հայտնվելով Նյու Յորքի գիշերային ակումբում չափազանց բաց զգեստով, որի տակից երեւում էր նրա կուրծքն ու ներքնազգեստը: 

Մինչ պապարացիները շնչակտուր լուսանկարում էին երգչուհուն՝ Ռիրին սիրալիր ժպտալով թաքնվեց գիշերային ակումբի դռների հետեւում:


Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE