Քենդալ Ջեններին տեսել են Լոնդոնում

13:33   27 մայիսի, 2016

Քիմ Քարդաշյանը մի քանի օր առաջ է մեկնել Լոնդոնից, սակայն նրա հետ Բրիտանիայի մայրաքաղաքում էր նաեւ քույրը՝ Քենդալ Ջենները, որ որոշել էր մնալ այնտեղ:

Լուրեր են պտտվում, որ Քենդալը համագործակցելու մասին բանակցում է Նորաձեւության հանրահայտ տներից մեկի հետ:

20-ամյա մոդելին տեսել են պապարացիները, երբ նա իր ընկերների հետ գնում էր Nobu Berkeley ռեստորան ընթրելու:

Ի դեպ, բանակցություններից բացի Քենդալը Victoria's Secret–ի հրեշտակներ Սարա Սամպայոյի ու Թեյլոր Հիլլի հետ մասնակցել է ֆոտոշարքի։

Հիշեցնենք, որ Քարդաշյանների ընտանիքը հոլիվուդյան ստուդիաներից մեկից ընտանեկան ռեալիթի շոուն էկրանավորելու առաջարկ է ստացել: Դրա դիմաց Քարդաշյան- Ջեններ գերդաստանը կարող է հարստանալ 100 մլն դոլարով

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Vantagenews



© NEWS.am STYLE