Քլոե Քարդաշյանին տեսել են Քանյե Ուեսթի հավաքածուի Yeezus հագուստով

11:03   27 մայիսի, 2016

Մեկ շաբաթ առաջ Քլոե Քարդաշյանի բաժանորդների թիվը Instagram–ում 49 միլիոնի հասավ:

Քարդաշյան-Ջեններ գերդաստանը ամենահայտնին է սոցցանցում ու եթե 31-ամյա Քլոեն 49 մլն բաժանորդ ունի, ապա Քիմը՝ 71 մլն, Քայլին՝ 61 մլն, Քենդալը՝ 57 մլն, Քորթնին՝ 40 մլն, Ռոբն էլ ընդամենը 6:

Մինչ այդ Քլոեին տեսել են Բեվերլի Հիլզում: 31-ամյա հեռուստաատսղին նկատել են Montage Hotel հյուրանոց մտնելիս:

Քլոեն Քանյե Ուեսթի հավաքածուի Yeezus հագուստով էր, որն ընդգծում էր նրա հետույքը:

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Famefly.net



© NEWS.am STYLE