Ռոբ Քարդաշյանի ընկերուհին ցույց է տվել իր մանկական լուսանկարը

12:35   27 մայիսի, 2016

Ինչպես գիտեք, Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան այս ամռան վերջին մտադիր են ամուսնանալ որեւէ արեւադարձային կղզում, բայց թե կոնկրետ որտեղ՝ հայտնի չէ:

Հարսանիքը նկարահանվելու է ռեալիթի շոուի համար ու եթե առաջ ասում էին, որ խոսքը նրանց սեփական շոոուի մասին է, ապա հիմա վստահաբար կարելի է ասել, որ դա լինելու է «Քարդաշյանների ընտանիք» հեռուստաշոուն:

Իսկ մինչ այդ 28-ամյա Չայնան, որի իսկական անունը Անջելա Ռենե Ուայթ է, Instagram–ում հրապարակել է իր մանկական լուսանկարը:

Լուսանկարն արվել է Վաշինգթոնում

«Փոքրիկ Չայնան»,- ստորագրել է լուսանկարը Ռոբ Քարդաշյանի ապագա կինը։



© NEWS.am STYLE