Համացանցում հայտնվել է Քիմ Քարդաշյանի նոր նմանակը

10:15   27 մայիսի, 2016

Համացանցում հայտնվել է Քիմ Քարդաշյանի հերթական նմանակը: Պրոֆեսիոնալ մեյքափ վարպետ Ելենա Պերիչը Խորվաթիայից շատ նման է 35-ամյա հեռուստաաստղին, ինչի շնորհիվ նա Instagram–ում 700 հազար բաժանորդ ունի։

24-ամյա գեղեցկուհին Զագրեբից դարձել է համացանցի նոր հիթը: Ի դեպ, աղջիկը Youtube–ում տեսահոլովակ է տեղադրել, որում բացատրում է, թե ինչպես կարելի է Քիմի նման մեյքափ ստանալ: 

Իսկ Քիմ Քարդաշյանը, ինչպես գիտեք, Instagram-ում 71.4 մլն բաժանորդ ունի։

«Ինձ հաճախ են համեմատում Քիմ Քարդաշյանի հետ: Դա իհարկե մեծ հաճոյախոսություն է ինձ համար, բայց երբեմն հոգնեցում է»,- հայտարարում է Ելենան:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE