Քլոե Քարդաշյանը երկրորդ անգամ է ապահարզան պահանջել Լամար Օդոմից

12:04   27 մայիսի, 2016

Ամուսնալուծության «նորաձեւությանը» միացել է Քլոե Քարդաշյանը: Երեկ 15 ամսվա ամուսնական կյանքից հետո իր ամուսնուց՝ Ջոնի Դեպից, բաժանվելու մասին հայտնել էր Էմբեր Հերդը:

Նրա օրինակին է հետեւել նաեւ Քիմ Քարդաշյանի քույրը, որը Լամար Օդոմից   բաժանվելու դիմումն արդեն ներկայացրել էր, սակայն երբ ամուսինները պետք է ապահարզանի հարցերով զբաղվեին՝ Լամարը մարմնավաճառների ու թմրադեղերի հետ «կրքոտ» երեկույթից հետո կոմայի մեջ էր ընկել:

Հիմա Լամարը ուշքի է եկել, նորից սկսել է խմել, չնայած բժիշկները արգելում են: Եվ ըստ երեւույթին հենց դա էլ վերջնականապես սպանել է Քլոեի հույսը՝ վերականգնել Լամարի հետ հարաբերությունները:

TMZ-ը հայտնում է, որ Քլոեն ապահարզանի համար իր դիմումը պաշտոնապես պատճառաբանել է նույն «անհաշտելի տարաձայնություններով»: Երկու կողմերն էլ դեռ պայմանավորվում են, ու ըստ Քալիֆորնիայի օրենքների ապահարզանը կարող է ձեւակերպվել դիմումը ներկայացնելուց միայն վեց ամիս հետո

Պորտալի աղբյուրները հայտնում են, որ ամուսնալուծության մասին որոշումը փոխադարձ է: Քլոեն ու Լամարը ընկերական հարաբերություններ են պահպանում:



© NEWS.am STYLE