Վլադիմիր Արզումանյանը նոր կերպարով` նոր տեսահոլովակում

13:17   27 մայիսի, 2016

Վլադիմիր Արզումանյանի երկրպագուներին արդեն տեղեկացրել ենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի Հայաստանի ներկայացուցիչն ու հաղթողը շուտով ներկայանալու է նոր տեսահոլովակով: Եվ այսպես, երգչի անակնկալը երկար սպասեցնել չտվեց. Համացանցում արդեն հասանելի է համաեւրոպական մրցույթում հաղթած հայ մասնակցի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է Վահրամ Պետրոսյանի հեղինակած Hopa Hopa երգի հիման վրա:

Մեզ հետ զրույցում երգիչը նշել է, որ երգի գործիքավորումը կատարել է Դեր Հովան, տեսահոլովակի ռեժիսորը Գեւորգ Սարգսյանն է, իսկ նկարահանումներն իրականացվել են Միացյալ նահանգներում:

Վլադիմիր Արզումանյանի երկրպագուները տեսահոլովակում կտեսնեն նոր Վովայի` ավելի հասուն, ավելի հմայիչ եւ համարձակ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE