Ծնվել է Արմենչիկի դուստրը (Ֆոտո)

11:19   27 մայիսի, 2016

Մայիսի 26-ին սիրված եւ ճանաչված երգիչ Արմենչիկի կինը՝ Լուսինե Մանուկյանը, դուստր է պարգեւել արտիստին։ Ամուսինները նորածնին անվանակոչել են Անգելինա։ Այս մասին Արմենչիկը հայտնել է իր Facebook-յան էջում։

«Իմ արքայադուստրը ծնվել է. մայիսի 26, 2016։ Անգելինա Արմենի»,-գրել է երջանիկ հայրիկը։

Հիշեցնենք, որ զույգն ունի նաեւ որդի՝ 5-ամյա Միքայելը։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է երգչին՝ փոքրիկ մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն։



© NEWS.am STYLE