Քիմ Քարդաշյանն ու նրա գեղեցկուհի դուստր Նորթը՝ Բեվերլի Հիլզում

13:02   27 մայիսի, 2016

Քիմ Քարդաշյանին ու նրա դուստր Նորթին տեսել են Բեվերլի Հիլզում: 35-ամյա հայուհին դստերը բերել էր երաժշտության պարապմունքի: Ինչպես գիտեք, երաժշտությունից բացի Նորթը զբաղվում է պարերով ու նկարչությամբ:

Քիմին ընկերակցում էր քույրը՝ Քորթնին, որը Պենելոպայի ու Ռենային հետ եկել էր Նորթին պարապմունքի տանելու:

Ավելի վաղ քույրերը Քորթնիի բոյֆրենդի ու նրա երեխաների հայր՝ Սքոթ Դիսիքի ծննդյան հավաքույթին էին, որը երեկ 33 տարեկան դարձավ:

Քիմը թափանցիկ սպիտակ հագուստով էր, ինչի մասին է վկայում հեռուստաաստղի Snapchat–ը:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKMéGSI, Famefly.net



© NEWS.am STYLE