Ժաննա Ֆրիսկեի հայրը նորից վիճել է Դմիտրի Շեպելեւի հետ

14:04   27 մայիսի, 2016

Անկեղծ ասած՝ Ֆրիսկեների ընտանիքի սկանդալներն արդեն բավականին հոգնեցրել են: Այնպիսի տպավորություն է, որ հատուկ են բորբոքում այդ սկանդալները փիառի համար: Վերջերս ռուսական «ՆՏՎ» հեռուստաալիքի փրանքերները «ծուղակն էին գցել» հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հորը՝ Վլադիմիր Բորիսիին ու քաղաքացիական ամուսնուն՝ Դմիտրի Շեպելեւին: Երկուսն էլ հայտնել էին, որ մտադիր են հաշտվել: Իրավիճակը բարդացավ նաեւ 21 մլն ռուբլու անհետացումով, որոնք հավաքվել էին երգչուհու բուժման համար: Ի դեպ, երգչուհու մորն արդեն կանչել են ոստիկանություն՝ հարցաքննության:

Սակայն, երեկ «Բորիս Կորչեւնիկովի հետ ուղիղ եթերի» ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Ժանան Ֆրիսկեի ծնողների ու հաղորդավար Դմիտրի Շեպելեւի հարաբերությունների թեմային :

Ֆրիսկեն դիմեց Շեպելեւին.

«Դմիտրի, ես ուզում եմ քեզ մի բան ասել : Ես առայսօր քեզ խնդրում էի, որ հաշտվենք: Բայց դու ոչ թե ինձ ես վիրավորել, այլ իմ կնոջը, ասելով, որ նա է գողացել գումարը : Դա ոչնչով ապացուցված չէ, ինչ -որ կեղծ փաստաթուղթ եք ներկայացրել, որ մարդիկ հավատան: Այսօրվանից ես քեզ հետ այլեւս չեմ ուզում հաշտվել: Ես մի բան գիտեմ ՝ դատարանի միջոցով, օրինական ձեւով, ես կհանդիպեմ իմ թոռնիկին, ու դրան կհասնեմ օրենքի միջոցով: Բայց կգա ժամանակ, երբ դու ծնկաչոք ինձ կխնդրես, դու գիտես թե ինչի մասին...»։

Երգչուհու հոր խոսքով, երբ իրեն զանգահարած փրանքերը ներկայացել է որպես Շեպելեւ, իր մտքով անգամ չի անցել, որ իրեն ծուղակն են գցել:

Իհարկե, ես հավատացի, շատ ուրախացա այդ զանգից : Կարծում էի, որ վերջապես կատարվեց այն, ինչին ես այդքան երկար էի սպասում, որ ամեն ինչ առանց դատերի լուծվի : Կարծում էի, որ մենք կհաշտվենք ու կհանդիպենք Պլատոնի հետ: Մենք չգիտենք, թե ինչպես է Պլատոնը: Դմիտրին նույնիսկ դայակին է արգելել մեզ որեւէ բան պատմել երեխայի մասին»,- հայտարարել է Ժաննայի հայրը:



© NEWS.am STYLE