Սիլվա Հակոբյանի հուշերը «Վերջին զանգից»

12:23   27 մայիսի, 2016

Մայիսի 27-ին Հայաստանի բոլոր դպրոցներում հնչում է «Վերջին զանգը»։ Եվ մինչ շրջանավարտները պատրաստվում են իրենց ավարտական հանդեսին՝ փորձելով առանց արցունքների հրաժեշտ տալ դպրոցին, այս ուղին անցածները ակամայից վերհիշում են կյանքի այդ կարեւոր օրերից մեկը։

Հիշողությունների գիրկն է ընկել նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն արխիվային լուսանկար է հրապարակել Facebook-յան իր էջում եւ գրել.

«25.05.2005թ.

Սա այն օրն էր, երբ հրաժեշտ տվեցի դպրոցիս, չիմանալով թե որքան բարդ ու հետաքրքիր ուղի պիտի անցնեմ հետո։ Երանելի օրեր էին։ Շնորհավոր Վերջին Զանգ»։

Հիշեցնենք, որ շրջանավարտներին շնորհավորել է նաեւ Սիրված եւ ճանաչված երգիչ Թաթա Սիմոնյանը, որը հրապարակել է տոնի «հիմնը» դարձած իր «Վերջին զանգ» երգը։



© NEWS.am STYLE