Քայլի Ջենների նախկին բոյֆրենդը նրան 2 մլն դոլար է պարտք

14:40   27 մայիսի, 2016

Վերջերս հայտնի է դարձել, որ երկու տարվա հարաբերություններից հետո Քայլի Ջենները բաժանվել է ռեփեր Թայգայից: Radar-ը գրում է, որ երաժիշտը, որը Քայլիին «փոխել է» բրիտանուհի կրքոտ մոդել Դեմի Ռոուզի հետ, Քայլիին երկու միլիոն դոլար է պարտք:

Դեմի

Պարզվում է, Քայլիի մայրը՝ Քրիսը երկու միլիոն դոլար էր տվել ռեփերին, իսկ երբ Քայլին ակնկարկել է, որ պարտքը պետք է վերադարձնել՝ ռեփերը ասել է, որ կարծում էր թե այդ գումարն իրեն նվիրել են:

Ուշագրավ է, որ աղջիկը ավելի քան մեկ տարի փակում էր Թայգայի բանկային հաշիվները ինչի հետեւանքով հենց ինքն էր ֆինանսական խնդիրներ ձեռք բերել:

«Նա ցնցված էր, երբ Քայլին իր փողը հետ է պահանջել: Նա կարծում էր, թե դա նվեր էր, այլ ոչ թե պարտք»,- պատմել է մոտ կանգնած աղբյուրը:



© NEWS.am STYLE