Հիասքանչ Քենդալ Ջենները Լոնդոնում բյութի լանչի է մասնակցել

15:17   27 մայիսի, 2016

Քենդալ Ջենները շարունակում է իր «հաղթարշավը» Լոնդոնում: Քիմ Քարդաշյանի հիասքանչ քույրիկը Լոնդոնում բյութի լանչի է մասնակցել:

20-ամյա մոդելը անդադար աշխատում է, ինչի մասին, ի դեպ նա վերջերս հայտարարեց Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հերթական դրվագում:

«Ինձ թվում է, որ իմ քույրերը մոռացել են իմ մասին, քանի որ ես չափից շատ եմ աշխատում»,- օրերս հայտարարել է Քենդալը: 

Աղջիկը հայտնվել էր լանչին, որը Estee Edit-ն էր կազմակերպել Selfridges խանութում:

Վերջին ժամանակները Քենդալի ոճը նմանացնում են հանրահայտ Բրիջիտ Բարդոյի ոճին:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսաանկարներ՝ REX, Vantagenews



© NEWS.am STYLE