Քլոե Քարդաշյանը երեխա է ուզում ունենալ

15:43   27 մայիսի, 2016

Այսօր հայտնի դարձավ, որ Քլոե Քարդաշյանը դիմել է ապահարզանի համար: Քլոեն արդեն մեկ անգամ Լամար Օդոմից բաժանվելու դիմում ներկայացրել էր, սակայն երբ ամուսինները պետք է ապահարզանի հարցերով զբաղվեին, Լամարը մարմնավաճառների ու թմրադեղերի հետ «կրքոտ» երեկույթից հետո կոմայի մեջ էր ընկել:

Հիմա Լամարը ուշքի է եկել, նորից սկսել է խմել, չնայած բժիշկները արգելում են: Եվ ըստ երեւույթին հենց դա էլ վերջնականապես սպանել է Քլոեի հույսը՝ վերականգնել Լամարի հետ հարաբերությունները:

 Քլոեն ապահարզանի համար իր դիմումը պաշտոնապես պատճառաբանել է  «անհաշտելի տարաձայնություններով»: Երկու կողմերն էլ դեռ պայմանավորվում են, ու ըստ Քալիֆորնիայի օրենքների՝ ապահարզանը կարող է ձեւակերպվել դիմումը ներկայացնելուց միայն վեց ամիս հետո :

Մոտ կանգնած աղբյուրները TMZ–ին հայտնել են, որ ապահարզանի պատճառը ոչ թե անհաշտելի տարաձայնություններն են եղել, ինչպես Քլոեն էր նշել իր դիմումում, այլ այն, որ Քլոեն ուզում է երեխաներ ունենալ:

«Քլոեն ուզում է մեկընդմիշտ վերջ տալ Լամարի հետ ամուսնությանը: Ժամանակը գնում է, իսկ նա երեխաներ է ուզում ունենալ: Նրան պետք է ինքնավստահ տղամարդ, որի հետ կկարողանա ընտանիք ստեղծել: Եվ նա ամուսնալուծությունից հետո մտադիր է փնտրել նման տղամարդու»,- պարզաբանել է մոտ կանգնած աղբյուրը:



© NEWS.am STYLE