Ջոնի Դեպի ներկայացուցիչը մեկնաբանել է դերասանուհի Էմբեր Հերդի հետ նրա ամուսնալուծությունը

16:37   27 մայիսի, 2016

Երեկ հայտնի դարձավ, որ Էմբեր Հերդը ապահարզան է պահանջել Ջոնի Դեպից 15 ամսվա ամուսնական կյանքից հետո:

Նշում էին, որ Դեպի ընտանիքը ատում է Հերդին ու ի դեպ 52-ամյա դերասանն ու 30-ամյա դերասանուհին ամուսնական պայմանագիր չունեն, այսպիսով Դեպը ստիպված չի լինի իր 400 միլիոնանոց կարողությունը կիսել նախկին կնոջ հետ:

Ջոննի Դեպպի ներկայացուցիչը մեկնաբանել է իրավիճակը դերասանի անունից.

«Հաշվի առնելով այս ամուսնության կարճատեւությունը ու Ջոննիի ծանր հոգեվիճակը մոր մահից հետ՝ դերասանը զերծ է մնում պաշտոնական հայտարարություններից ու չի արձագանքելու իր անձնական կյանքի թեմայով որեւէ բամբասանքի կամ առասպելների: Հույս ունենք, որ ապահարզանը արագ կձեւակերպվի»։

Աղբյուր՝ TMZ



© NEWS.am STYLE