Քարդաշյանների ընտանիքը դատի է տվել պլաստիկ վիրաբույժին, որն իր ապրանքը Kardashian Facelift է կոչել

16:09   27 մայիսի, 2016

Քարդաշյանների գերդաստանը դատի է տվել ոմն բժիշկ Հարի Էլրիջի, որը դեմքի մաշկը ձգող իրապրանքը վաճառելու համար օգտագործել է Քարդաշյանների ազգանունը, գրում է TMZ–ը:

Բժիշկը այդ ապրանքը կոչել է Kardashian Facelift.

Ուշագրավ է, որ բժիշկը, որը ավստրալացի է, իր ապրանքը գրանցել է ԱՄՆ-ում՝ նշելով որ այն կոչում է իր շան անունով, որին իբրեւ «Քարդաշյան» են կոչում:

Սակայն Քարդաշյանների ընտանիքի ներկայացուցիչները հայտարարում են, որ բժիշկը իրենց ընտանիքի ազգանունն ու անդամների անուններն է օգտագործել ապրանքների մի ամբողջ շարքի համար:

Այս պահին բժիշկը իր կայքում ապրանքի անվանումից ջնջել է «Քարդաշյան» անունը: 



© NEWS.am STYLE