Էշթոն Քաթչերը իր կնոջ՝ Միլա Կունիսի հետ զվարճալի լուսանկար է հրապարակել

17:24   27 մայիսի, 2016

Էշթոն Քաթչերն իր Instagram–ում բաժանորդների համար մի ուրախ լուսանկար էր հրապարակել, որտեղ իր կնոջ՝ Միլա Կունիսի հետ է: Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում ամեն տարի անցկացվում է «Կարմիր քթերի օրը»:

Այդ բարեգործական ակցիայի նպատակը անապահով երեխաներին օգնելու համար դրամահավաք կազմակերպելն է: Այդ բավականին լուրջ խնդրին որոշել են հումորով վերաբերվել՝ չէ՞ որ կարմիր քիթը սովորաբար ծաղրածուներն են ունենում:

Էշթոն Քաթչերն ու Միլա Քունիսը այդ օրվա առթիվ մասնակցել էին Universal Studios–ի միջոցառմանը:

Հոլիվուդյան զույգը ընդամենը մի քանի ժամով կատարում էր քոլ կենտրոնների օպերատորների դերը, որպեսզի անապահովների համար օգնություն հավաքի:



© NEWS.am STYLE