«Գահերի խաղը» սերիալի «Լեռը» պարանով 17 տոննա կշռող բեռնատար է քարշ տվել

18:06   27 մայիսի, 2016

Իսլանդացի հսկա Խաֆթոր Բյերնսոնը, որը «Գահերի խաղը» սերիալում կատարել է Գրիգոր Կլիգանի դերը, պարանով քարշ է տվել 17 տոննա կշռող բեռնատարը:

TMZ-ը գրում է, որ Խաֆթորը մարզվում է Իսլանդիայում Arnold Strongman Classic մրցույթի համար: Իր մարզավիճակը ուժեղացնելու համար հսկան հիմա էլ բեռնատար մեքենաներին է անցել: Ընդ որում ոչ խաղալիք...

Շունչներս պահում ենք ու դիտում.



© NEWS.am STYLE