Բոսնիա եւ Հերցեգովինան հնարավոր է հեռացվի «Եվրատեսիլ» մրցույթից

18:29   27 մայիսի, 2016

Մոտ մեկ ամիս առաջ՝ Եվրատեսիլ 2016-ի նախաշեմին, Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՄՀ) մրցույթից հեռացրեց Ռումինիային։ Ռումինական հանրային հեռուստաընկերության 14.5 միլիոն եվրոյի պարտքի պատճառով երկրի ներկայացուցիչ Օվիդիու Անտոնը զրկվեց շվեդական Գլոբ Արենայի բեմում ելույթ ունենալու հնարավորությունից։

Պարզվում է, որ նույն իրավիճակում է հայտնվել եւս մեկ պետություն։ ԵՀՄ-ը հայտարարել է, որ մրցույթից հեռացվելու բախտին կարող է արժանանալ նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինան, որի հանրային հեռուստաընկերությունը մոտ 5.5 միլիոն եվրոյի պարտք է կուտակել, հայտնում է Wiwibloggs-ը։ Երգի ամենահեղինակավոր մրցույթներից մեկի կազմակերպիչները մինչեւ մայիսի վերջ Բոսնիա եւ Հերցեգովինային տվել են ժամանակ, որպեսզի նրանք մարեն պարտքի մի մասը։ Հակառակ դեպքում՝ երկիրը կզրկվի «Եվրատեսիլ 2017»-ին մասնակցելու եւ այն ցուցադրելու իրավունքից։

Կազմակերպիչները հուսով են, որ խնդիրը կլուծվի, եւ Բոսնիա եւ Հերցեգովինան կշարունակի նոր տաղանդներ ներկայացրել եվրոպական բեմում։ 



© NEWS.am STYLE