Էմբեր Հերդը Ջոննի Դեպին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ՝ ցուցադրելով իր կապտուկները

10:17   28 մայիսի, 2016

Երկու օր շարունակ համշխարհային լրատվամիջոցները մտածում են, թե ինչ է կատարվել 52-ամյա Ջոնի Դեպպի ու 30-ամյա Էմբեր Հերդի միջեւ, որ վերջինը ընդամենը 15 ամսվա ամուսնական կյանքից հետո դիմել է ապահարզանի համար:

Եվ ահա TMZ-ը գրում է, որ դերասանուհին իր ամուսնուն մեղադրել է ընտանեկան բռնության մեջ (գրողը տանի, ով կմտածեր): Դերասանուհու դատապաշտպան Սամանտա Սպեկտորը դիմել է դատարան, որպեսզի Դեպին արգելեն մոտենալ Էմբերին նրա հետ դաժան վարվելու համար:

Որպես իր խոսքերի ապացույց Էմբերը դատարանին ներկայացրել է իր լուսանկարը, որտեղ նրա աջ աչքի տակ հստակ երեւում է կապտուկը:

Դերասանուհու խոսքով ամեն ինչ տեղի է ունեցել շաբաթ օրը, Դեպը հարվածել է նրան իր iPhone–ով, ինքը ոստիկանություն է կանչել, իսկ երբ իրավապահները ժամանել են, դերասանը փախել է:

Դեպը Էմբերին գումար է առաջարկել, որպեսզի նա այդ պատմության մասին չբարձրաձայնի, սակայն դերասանուհին որոշել է ապահարզանի պահանջել:

«Դա ոչ մեկ, ոչ էլ երկու օրվա պատմություն է, դա արդեն բավականին տեւական ժամանակ է, ու Էմբերը ուզում է վերջ տալ այդ ամենին: Նա ստիպված է դիմել դատարան, որպեսզի պաշտպանի ինքն իրեն: Հեշտ որոշում չէ, բայց անհրաժեշտ է, քանի որ այս ամենը ավաղ ճիշտ է: Էմբերը հիմա շատ ծանր ապրումներ ունի»,- պատմել է տեղեկացված աղբյուրը

Զույգի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություններ դեռ չեն արել։

Բայց Էմբերին կանչել են քալիֆորնիական դատարան, որտեղ իր դատապաշտպանի հետ միասին դերասանուհին ներկայացրել է միջադեպի վերբերյալ բազմաթիվ լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ Դեպը ծեծել է նրան:

Էմբերը հայտնել է, որ դերասանը հաճախ է ունենում բարկության նոպաներ, ու որ նա հարբեցող ու թմրամոլ է: Հերդի խոսքով, անցած տարվա դեկտեմբերին դերասանը ծեծել է նրան, որից հետո ինքը սկսել է վախենալ իր կյանքի համար:

Դատարանի որոշմամբ՝ Դեպը հիմա իրավունք չունի մոտենալ Էմբերին:

Դեպը հիմա Լիսաբոնում է, որտեղ համերգ է տալիս Hollywood Vampires խմբի կազմում (Էլիս Կուպերի հետ)։

Էմբերը դատարանից դուրս էր եկել արցունքն աչքերին:

Սպասում ենք այս պատմության հետագա զարգացումներին:

Ըստ երեւույթին «Կարիբյան ծովահենները» ֆիլմը պետք է արագ նկարահանել, քանի որ մինչեւ տարեվերջ դերասանը կարող է ճաղերի հետեւում հայտնվել:

Լուսանկարները՝ Famefly.net, AP, Getty, Splash, LiveXlive, AFP, Reuters



© NEWS.am STYLE