Ռիհաննան Նյու Յորքում բոլորին ցնցել է իր խալաթով ու հողաթափերով

12:28   28 մայիսի, 2016

Ռիրի, դու պարզապես հրաշք ես: Եթե երկու օր առաջ Ռիհաննան արդեն Նյու Յորքը ցնցել էր իր կիսամերկ տեսքով, ապա հիմա էլ 28-ամյա երգչուհին երկրպագուներին ուրախացրել է հայտնվելով...խալաթով ու հողաթափիկներով (ասես հենց նոր է լոգարանից դուրս եկել)
Խուճապի մի մատնվեք, իրականում Ռիրիին պապարացիները «բռնեցրել են» առավոտյան ժամը 8-ին, երբ նա ֆոտոշարքից էր դուրս գալիս:

Թե որ պարբերականի համար էր աստղը լուսանկարվում, դեռ անհայտ է: Ի դեպ, երգչուհու ակնոցը հենց իր ու Dior նորաձեւության տան համատեղ աշխատանքի արդյունքն է:

Իսկ խալաթը Ralph Lauren ապրանքանիշի է:

Այս պահին Ռիհաննան ընդմիջել է իր համաշխարհային շրջագայությունը, որը սկսել էր նոր ալբոմին ընդառաջ: Հունիսի 17-ին Ռիրին կվերսկսի հյուրախաղերը Ամստերդամում ծրագրված համերգով:

Եվրոպական շրջագայությունը կավարտվի օգոստոսին:

Այս տարի վերջին համերգը ծրագրված է նոյեմբերի 27-ին Աբու Դաբիում:

Աղբյուր ՝ Daily Mail

Լուսանկարները՝AKM-GSI



© NEWS.am STYLE