Աշոտ Ղազարյանը, Մկոն, Լուլուն, Քրիստինեն, Շուշանը եւ այլք նվերներ հանձնեցին հաշմանդամ երեխաներին (ֆոտո)

10:29   28 մայիսի, 2016

«Բարի Մամա» կազմակերպությունը երեկ` մայիսի 27-ին, Yerevan Mall-ի «Բարի տնակում» զվարճալի միջոցառում էր կազմակերպել հաշմանդամություն ունեցող մի շարք փոքրիկների համար: Երեխաների համար կազմակերպված խաղերից զատ` նրանց այցելեցին հայտնի հեռուստադեմքերից շատերը` Աշոտ Ղազարյանը, Քրիստինե Պեպելյանը, Մկոն, Լուսինե Բադալյանը, Շուշան Պետրոսյանը, Լայանան, Եգոր Գլումովը, որոնք փոքրիկներին ուրախացրեցին ոչ միայն իրենց ներկայությամբ, այլեւ նվերներով:

Նախագծի հեղինակ Մարինե Ադուլյանի խոսքով` «Բարի տնակը» դեռեւս մեկ ամիս առաջ պետք է բացվեր, սակայն հաշվի առնելով ապրիլյան դեպքերը` միջոցառումը հետաքձգվեց:

««Բարի տնակ» նախագիծն իրականացնում ենք Yerevan Mall-ի հետ: Մեր նպատակն է հատուկ թերապիաների մջոցով օգնել հաշմանամություն ունեցող երեխաներին: Մյուսները կարող են այստեղ հանգանակություններ կատարել, իսկ ստացված ողջ հասույթը փոխանցում ենք մանկատների երեխաներին»,-մեզ հետ զրույցում նշեց Մարինեն:

«Բարի տնակի» հայտնի այցելուներն ու այնտեղ տիրող ողջ ջերմ մթնոլորտը` NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE