Հմայիչ Ռիհաննային նորից տեսել են Նյու Յորքում

13:20   28 մայիսի, 2016

Գլխարկ ու երկարափեշ զգեստ: Պապարացիները 24 ժամ շարունակ հետեւում են Ռիրիին, որն արդեն երեք օր շարունակ ուշադրության կենտրոնում է Նյու Յորքում:

Առավոտյան բոլորին ապշեցնելով ֆոտոշարքի համար հագած Ralph Lauren ապրանքանիշի խալաթով՝ հիմա էլ հանրահայտ երգչուհին ներկայացել է երկարափեշ զգեստով, երբ ֆոտոշարքից հանգստանալու էր դուրս եկել:

Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե որ պարբերականի համար է լուսանկարվում Ռիհաննան, ու ամենակարեւորը՝ ով է լուսանկարիչը:

 

Հիշեցնենք, որ այս պահին Ռիհաննան ընդմիջել է իր Anti World Tour համաշխարհային շրջագայությունը, որը սկսել էր իր նոր ալբոմին ընդառաջ: Հունիսի 17-ին Ռիրին կվերսկսի իր հյուրախաղերը Ամստերդամում համերգով: Եվրոպական շրջագայությունը կավարտվի օգոստոսին:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI

 



© NEWS.am STYLE