Գեղեցկուհի Քայլի Ջենները՝ երկնագույն Ferrari–ով

15:17   28 մայիսի, 2016

Քայլի Ջենները պապարացիների ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ գնումներ անելու էր գնացել:

Աղջկա հագին երկնագույն վերնազգեստ էր, ու նա դուրս էր եկել երկնագույն Ferrari–ից. այս համադրությունը Քայլին հաստատ մանրակրկիտ ծրագրել էր:

Հեռուստաաստղը պարծեցել է իր սլացիկ ոտքերով։

Ի դեպ, երեկ տեղեկություն էր հայտնվել, որ Քայլի Ջենների նախկին բոյֆրենդ ռեփեր Թայգան նրան երկու միլիոն դոլար է պարտք: Իբրև երաժշտին այդ գումարը Քայլիի մայրն էր տվել ու երբ եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը՝ ռեփերը հրաժարվել էր:

Այս թեմայով Քայլին Twitter-ում գրել է.

«Հենց նոր կարդացի այն մասին, որ Թայգան ինձ երկու միլիոն է պարտք: Դա սուտ է»։

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE