Քենդալ Ջենները հրապարակել է իր մանկական լուսանկարը

17:11   28 մայիսի, 2016

Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը Instagram–ում հրապարակել է մի արխիվային լուսանկար, որի վրա նա  դեռ փոքրիկ աղջիկ է:

Քենդալը այս պահին Անգլիայի մայրաքաղաքում է գտնվում, օրերս Քիմ Քարդաշյանի հիասքանչ քույրը Լոնդոնում բյութի լանչի էր մասնակցել:

Հեռուստաաստղն ու աշխարհահռչակ մոդելը ցույց է տվել, թե ինչ տեսք ուներ մանուկ հասակում:

Այս հուզիչ լուսանկարում Քենդալը դեռ փամփլիկ թուշիկներով է ու ոչ թե բրենդային հագուստով, այլ հասարակ կարմիր լողազգեստով:

Լուսանկարը մեկ օրում 1.3 մլն լայք է հավաքել։

Նշենք, որ մոդելն անդադար աշխատում է, ինչի մասին ի դեպ ն ա վերջերս է հայտարարել Keeping Up With The Kardashians ընտանեկան ռիելիթի շոուի հերթական թողարկման ժամանակ: 

«Ինձ թվում է, քույրերս մոռացել են իմ մասին, քանի որ ես չափից շատ եմ աշխատում»,-հայտնել է Քենդալը օրերս:



© NEWS.am STYLE