Քայլի Ջեններին տեսել են նոր բոյֆրենդի հետ

18:27   28 մայիսի, 2016

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը ռեփեր PartyNexDoor–ի հետ միասին բոուլինգ խաղալու էր գնացել, որտեղ էլ հենց նրանց «բռնեցրել են»:

Քայլի Ջենները ինչպես գիտեք, բաժանվել է ռեփեր Թայգայից:

Հեռուստաաստղը սկզբում պարզապես հանդիպում էր 22-ամյա կանադացի PartyNexDoor –ի հետ (ի դեպ, աղջկա ընտանիքը նրանց ընկերությանը դրական է վերաբերվում՝ համարելով որ ռեփերն ավելի համապատասխան է Քայլիին), սակայն հիմա հայտնում են, որ աղջիկը սիրահարվել է երաժշտին:

«Նրանք ընկերներ էին, բայց հիմա արդեն զույգ են»,- հայտնում է Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Մինչ այդ Քայլիին տեսել էին երկնագույն Ferrari-ով, որով նա գնացել էր գնումներ անելու:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE