Գեղեցկուհու դիետա

19:14   28 օգոստոսի, 2016

Դիետայի հիմքում հացահատիկային բույսերն են: Գեղեցկուհի դառնալու համար, անհրաժեշտ է ոչ միայն սլացիկ լինել, այլեւ մաքրել մարմինդ եւ հոգիդ: Շիլայի մոնոդիետան օգնում է դեմքի գույնի լավացմանը, օրգանիզմից հանում է շլակներն ու տոքսինները, լավացնում է աղեստամոքսային տրակտի եւ լեղապարկի աշխատանքը:

Ստիպված կլինեք սնվել միայն շիլաներով՝ ցանկացած, բացի մանրաձավարի: Սակայն թույլատրելի են նաեւ որոշ հավելումներ՝ բանջարեղեն, սնկեր, թարմ եւ չորացրած մրգեր: Սակայն ոչ մի դեպքում շաքար չավելացնեք եւ ջանացեք աղը սահմանափակել: Առավոտյան կարելի է վարսակաշիլա ուտել, խնձոր եւ չրեր:

Աղբյուրը՝ Dieta.ru

 



© NEWS.am STYLE