Անաստասիա Վոլոչկովան մտադիր է «Եվրատեսիլում» ներկայացնել Ռուսաստանը

10:24   30 մայիսի, 2016

Բալետի ռուս պարուհի ու հեռուստաաստղ Անաստասիա Վոլոչկովան հայտնել է, որ մտադիր է իր թեկնածությունը առաջադրել «Եվրատեսիլ 2017» երաժշտական մրցույթի համար, որը Ուկրաինայում է անցկացվելու: Պարուհին, ըստ երեւույթին, մտադիր է հանձնաժողովի անդամների համակրանքը նվաճել իր շպագատով։

«Դուք կարծո՞ւմ եք, թե Եվրոպան կկարողանա «ոչ» ասել իմ շպագատին, որի մասին արդեն բոլորը գիտեն: Երբե՛ք: Իմ շպագատը իմ հպարտությունն է: Հանձնաժողովի ոչ մի անդամ չի կարողանա չգնահատել այն»,- պարուհու խոսքը մեջբերում է Sobesednik-ը:

Վոլոչկովան պատմել է, թե ինչպես էր անհանգստանում Սերգեյ Լազարեւի համար ու ինչքան էր ուզում, որ նա հաղթի:

«Ես այնքան էի անհանգստանում Սերգեյ Լազարեւի համար, որ որոշել եմ ինքս մասնակցել մրցույթին: Իհարկե, ես ավելի ներդաշնակ կլինեի ոչ թե երգչուհու դերում, այլ մասնակցի աջակիցների թիմի կազմում, ինչպես Ժենյա Պլյուշչենկոն Դիմա Բիլանի ելույթի ժամանակ»,- ասել է պարուհին:



© NEWS.am STYLE