Ռոբ Քարդաշյանին ու Բլեք Չայնային մեկ միլիոն դոլար են առաջարկել ապագա երեխայի առաջին լուսանկարների համար

11:15   30 մայիսի, 2016

Ռոբ Քարդաշյանին ու Բլեք Չայնային մեկ միլիոն դոլար են առաջարկել ապագա երեխայի առաջին լուսանկարների հրապարակման համար, գրում է TMZ–ը:

Ինչպես գիտեք, 29-ամյա Ռոբ Քարդաշյանը գիշերային ակումբի պարուհու հետ մտադիր է ամուսնանալ այս ամռան վերջին որեւէ արեւադարձային կղզում: Թե կոնկրետ որտեղ՝ դեռ հայտնի չէ, սակայն հստակ է, որ հարսանիքը նկարահանելու են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի համար:

Իսկ մինչ այդ ապագա ամուսինները զվարճանում էին Լաս Վեգասում կազմակերպված հավաքույթին:
Զույգը ուրախանում էր ու միաժամանակ մտածում ամերիկյան ամսագրերից մեկի առաջարկի մասին, որը մեկ միլիոն դոլար է առաջարկել նրանց ապագա երեխայի լուսանկարի համար:

Հայտնում են, որ երեխայի առաջին լուսանկարների համար առայժմ մրցում են յոթ գորակալություններ ու մի քանի ամսագրեր:

Նշում են, որ գործակալությունները պահանջում են երեխայից բացի լուսանկարի վրա անպայման լինեն նաեւ Ռոբն ու Չայնան:

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին վաճառել էին իրենց երեխաներից մեկի լուսանկարը 6 միլիոն դոլարով՝ ամուսինները ամբողջ գումարը բարեգործական նպատակներով էին փոխանցել:

Ի դեպ, Ջեյ Լոն իր երեխաների՝ Մաքսիի ու Էմիի լուսանկարների համար մեկ միլիոն դոլար է ստացել:



© NEWS.am STYLE