Էմբեր Հերդի ու նրա ընկերուհու գաղտնի հարսանիքը նոր սկանդալ է Ջոնի Դեպպի գործում

12:15   30 մայիսի, 2016

Չորս տարի շարունակ դերասանուհի Էմբեր Հերդը սիրային կապ ուներ լուսանկարիչ Տասյա Վան Ռիի հետ: Պարզվում է Տասյան պարզապես դերասանուհու ընկերուհին չէր:

The Mirror-ը գրում է, որ ութ տարի առաջ նույնասեռականների ամուսնությունները Քալիֆորնիայում արգելված էին, սակայն Էմբերն անում էր ամեն ինչ, որպեսզի իրենց որպես ամուսնական զույգ ընկալեին: 2008-ին դերասանուհին նույնիսկ իր ազգանունն էր փոխել, բրիտանական պարբերականի տրամադրության տակ են հայտնվել այն փաստաթղթերը, որոնց վրա երեւում են Էմբեր Վան Ռիի անունն ու ազգանունը:

Նշոմ են նաեւ, որ զույգը 2011-ին Նյու Յորքում հարսանիք է արել (հրավիրված են եղել միայն ամենամտերիմ ընկերները):

2013-ին Էմբերը բաժանվել է Վան Ռիից ու վերականգնել իր ազգանունը:

Նշում են,Ջոնի Դեպպի՝ Էմբերին ծեծելու պատճառներից մեկը այն փաստն է եղել, որ 52-ամյա դերասանն իմացել է այն մասին որ նախկին ընկերուհու հետ կնոջ կապն առայսօր շարունակվում է:



© NEWS.am STYLE