Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ընտանեկան ճաշկերույթ են կազմակերպել Ջոն Լեջենդի ու Քրիսի Թեյգենի հետ

13:26   30 մայիսի, 2016

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ընտանեկան ճաշկերույթ են կազմակերպել Ջոն Լեջենդի ու Քրիսի Թեյգենի հետ:

Հայտնի է, որ ընտանիքները բավականին երկար ժամանակ է մտերիմ են, ու հանգստյան օրերին Քիմը, Քանյեն իրենց երեխաների հետ այցելել են Ջոմ Լեջենդի ու Քրիսի Թեյգենի տուն։ Հանրահայտ մոդելը վերջերս է լույս աշխարհ բերել իր առաջնեկին՝ Լունային։

Քանյեն գրկել էր դստերը՝ Նորթին, իսկ հինգ ամսական Սեյնթը հայուհու գրկում էր:

Կիրակին ընտանիքները անցկացրել են բոլոր աստղերի կողմից սիրված Nobu ռեստորանում (Մալիբու)։ 

Ի դեպ, մենք շատ ենք գրում այս ռեստորանի մասին, պատմում, թե ինչքան շատ են աստղերը սիրում այն, բայց չենք բացատրում, թե հատկապես ինչ տեսակի վայր է դա:

Nobu-ի առաջին ռեստորանը 22 տարի առաջ Նյու Յորքում բացել են ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն ու խոհարար Նոբու Մացուխիսը՝ մարդ, որը վերստեղծել է ճապոնական խոհանոցը:

Այդ ժամանակվանից ի վեր Նոբուի կերակրատեսակները մեծ պահանջարկ են վայելում հոլիվուդյան աստղերի եւ աշխարհի հանրահայտ մարդկանց շրջանում:

Քիմն ինչպես միշտ հիասքանչ է

Իսկ Քրիսին արագ վերականգնում է իր կազմվածքը:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI, BroadImage, GC Images



© NEWS.am STYLE