Հմայիչ Ռիհաննան ու գեղեցկուհի Նաոմի Քեմփբելը՝ Նյու Յորքում

14:28   30 մայիսի, 2016

Ռիհաննան այս օրերին անդադար ցնցում է Նյու Յորքը իր փայլուն տեսքով ու նորանոր կերպարներով: Պապարացիներն էլ չեն հոգնում հետեւել 28-ամյա երգչուհուն, որը հաջողացնում է մարդկանց ներկայանալ մեկ խալաթով, մեկ գլխարկով ու երկարափեշ զգեստով: Ի դեպ, Ռիհաննան այս պահին մասնակցում է ֆոտոշարքի, սակայն դեռ հայտնի չէ, թե որ ամսագրի համար:

Երեկ պապարացիները նորից տեսել են Ռիրիին եւ գիտե՞ք, թե ում հետ: Գեղեցկուհի Նաոմի Քեմփբելի:

 

Նաոմին ու Ռիհաննան միասին գնում էին ճաշելու Emilio's Ballato ռեստորանում։

Չես ասի, որ Նաոմին արդեն 46 տարեկան է

Հիշեցնենք, որ աս պահին Ռիհաննան ընդմիջել է իր Anti World Tour համաշխարհային շրջագայությունը՝ իր նոր ալբոմին ընդառաջ: Հունիսի 17-ին Ռիրին կվերսկսի իր հյուրախաղերը Ամստերդամում ծրագրված համերգով: Եվրոպական շրջագայությունը կավարտվի օգոստոսին:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE