Վանեսա Պարադին աջակցել է նախկին քաղաքացիական ամուսնուն՝ Ջոնի Դեպին

15:16   30 մայիսի, 2016

Էմբեր Հերդի ու Ջոննի Դեպի միջեւ բռնկված սկանդալը թիվ մեկ թեմա է լրատվամիջոցներում: Էմբերը աշխարհով մեկ հայտարարել է, որ 52-ամյա դերասանը ծեծել է նրան եւ ապահարզան է պահանջում Ջոնիից. դատարանի որոշմամբ՝ Դեպին արգելված է մոտենալ իրեն:

Դերասանին պաշտպանել է նրա քաղաքացիական կինը՝ 43-ամյա ֆրանսիացի երգչուհի ու դերասանուհի Վանեսա Պարադին, որը նրա երկու զավակների՝ Լիլի Ռոուզ Մելոդիի ու Ջեք Քրիստոֆերի մայրն է:

TMZ–ի փոխանցմամբ՝ Պարադին նամակ է գրել ի աջակցություն ամուսնու.

«Ջոնի Դեպը իմ երկու երեխաների հայրն է: Նա զգայուն, սիրող ու սիրված մարդ է: Իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ այդ բոլոր զարհուրելի հայտարարությունները սուտ են: Ես երկար տարիներ ճանաչել եմ Ջոննի Դեպին, ու երբեք նա բռնություն չի գործադրել։ Եվ այդ ամենը բոլորովին նման չէ այն մարդուն, ում հետ ես անցկացրել եմ 14 սքանչելի տարիներ»,- գրել է Վանեսան:



© NEWS.am STYLE