Մայքլ Ջեքսոնի առանձնատունը Լաս Վեգասում աճուրդի են դրել 9.5 միլիոնով

17:11   30 մայիսի, 2016

Մայքլ Ջեքսոնի առանձնատունը Լաս Վեգասում աճուրդի են դրել 9 ու կես միլիոնով:

Այդ առաձնատունը «Փոփ երաժշտության արքայի» սիրելի վայրերից չէր:

Մայքլն այն վարձակալության էր հանձնում 2007-ից սկսած:

Առանձնատանը կից եկեղեցի կար, որտեղ կարող էին պսակադրություններ անել:

Ի դեպ, այս հսկայական առանձնատունը կառուցվել է 1950-ին Մեքսիկայում թատրոնի սեփականատեր Հորթս Շմիդտի կողմից։ Հետո այն քանդել ու նույնությամբ կառուցել էին Նեւադայում:

Առանձնատունն ուներ 7 ննջասենյակ, 12 լոգասենյակ՝ ձայնագրման ստուդիայի չափով, հսկայական խոհանոց, գաղտնի թունել (Մայքլն այն գործածում էր պապարացիներից թաքնվելու համար), պարերի համար դահլիճ, հսկայական պատկերասրահ եւ այլն:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE